Գլխավոր Լուրեր 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ....

5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ. նախարար

1
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Նախարար Հարությունյանը ներկայացրել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում 8 մարզերում, ընդհանուր թվով 18  նախակրթարան. «Ձևավորելու ենք յուրաքանչյուր քաղաքացու ուղին, 3 տարեկանից»:

Վարչապետը հավելել է` կարևոր է նաև մայրերի աշխատանքի հնարավորություններն ապահովելու համար, ապա հարցրել, թե քանի տոկոսն են նախակրթական տարիքի երեխաների, որ հաճախում են մանկապարտեզ:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ 38 տոկոսն է, ինչը Փաշինյանը շատ ցածր է համարել,

«Այսինքն՝ մոտ 60 տոկսը չի հաճախում»,-ասել է նա:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ դրանում ներառված չէ մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը:

Նախարարը վստահեցրել է, որ եթե այդ տեմպով գնան, իրենց գնահատմամբ՝ 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ: