Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 5 տարի հետո մեր տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան տեխնոլոգիաները․ Փաշինյան

    5 տարի հետո մեր տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան տեխնոլոգիաները․ Փաշինյան

    5 տարի հետո մեր տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան տեխնոլոգիաները․ Փաշինյան
    Փետրվար 12, 2019 11:04 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    Կառավարության ծրագրի մասին խոսելիս վարչապետն ասաց, որ առաջիկա 5 տարիներին ՀՀ Կառավարության նպատակն է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված որակյալ տնտեսություն ստեղծելը:

    «5 տարի հետո մեր տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները»,- ասաց վարչապետը:

    Վարչապետի խոսքով՝ իրենք նպատակ ունեն առաջիկա տարիներին հասնել նրան, որ մարդն ավելի քիչ աշխատանք կատարի, սակայն ավելի շատ արդյունք ստանա:


    Նման թեմաներ

    scroll to top