Գլխավոր Լուրեր 50 մլն դրամ՝ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված փառատոնի համար

50 մլն դրամ՝ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված փառատոնի համար

8
0

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշեց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացնել 50 մլն դրամ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար:

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ միջազգային փառատոնը տեղի ունենալու սեպտեմբերի առաջին կեսին. «Մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Մանսուրյանի արվեստը: Դրան մասնակցելու է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Համերգները տեղի են ունենալու՝ Ստեփանակերտում, Երեւանում եւ Գյումրիում: Բավականին պատշաճ մակարդակով արդեն հիմա կազմակերպչական աշխատանքները տարվում են: Մեր երաժշտասեր քաղաքացիները անպայման մասնակցություն կունենան»: