Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 50 նոր աշխատատեղ եւ 5 մլն դոլարի ներդրում. կառավարությունը հաստատեց

    50 նոր աշխատատեղ եւ 5 մլն դոլարի ներդրում. կառավարությունը հաստատեց

    50 նոր աշխատատեղ եւ 5 մլն դոլարի ներդրում. կառավարությունը հաստատեց
    Մայիս 23, 2019 11:21 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց ներդրումային նոր ծրագրի մասին, որի համար կառավարությունը հողատարածք է վաճառել ներդրում անող ընկերությանը: «Ներդրումային ծրագիրը բխում է Լոռու մարզի Ստեփանավանի շահերից եւ Հայաստանի տնտեսական զարգացումից»,- ասաց կառավարության անդամը:

    Նախարարի խոսքով՝ ապագայում նախատեսվում է, որ հողատարածքի այս վաճառքը ներդրումներ է բերելու Չինաստանից: «Ընկերությունը չինական է, նախատեսում են ջուր արտադրել: Հողատարածքի վաճառքը ենթադրում որոշակի պայմաններ, որոնցից մեկի համաձայն 18 ամսում ներդրողը պետք է կատարի 5 մլն դոլարի ներդրում: Կստեղծվի 50 նոր աշխատատեղ»,- մանրամասնեց Պապիկյանը:

    Վարչապետը հիշեցրեց՝ այս ծրագրին առաջին անգամ առնչվել են անցյալ տարի: «Ամենամեծ խոչընդոտն այն էր, որ հարմար հողամաս չէինք կարողանում գտնել»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը:

     

     


    scroll to top