Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » 500.000 դոլար ոստիկանությանը գաղտնալսելու համար. պատգամավոր

    500.000 դոլար ոստիկանությանը գաղտնալսելու համար. պատգամավոր

    500.000 դոլար ոստիկանությանը գաղտնալսելու համար. պատգամավոր
    Մարտ 15, 2019 14:45 Իրավական, Լուրեր A+ / A-

    «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում եւ ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալ:

    Araratnews.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է պատգամավորն այս օրենսդրական  նախաձեռնությունը ներկայացնում, ի՞նչ է շահելու ոստիկանությունը: Պատգամավորը մանրամասնեց՝ այս նախաձեռնությունը հանցավորության դեմ պայքարի համար է: «Այսօր ոստիկանությունը հանցագործությունների մոտավորապես 80 տոկոսի պատասխանատուն է: Կարծում եմ՝ ոստիկանությունը պետք է ունենա հեռախոսային խոսակցությունները  վերահսկելու տեխնիկական հնարավորություն»,- ասաց պատգամավորը:

    Արմեն Խաչատրյանը հիշեցրեց՝ ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունը վերահսկելու հնարավորություն ունի, սակայն այն հիմա անում է դատարանի որոշումից հետո եւ ԱԱԾ-ի միջոցով:

    Տեխնիկական հնարավորություն ասելով՝ պատգամավորը նկատի ունի նաև  անհրաժեշտ սարքավորումների ներդնումը:

    Եթե խորհրդարանն ընդունի այս նախաձեռնությունը, ապա պետական բյուջեից մոտավորապես 500.000 դոլար գումար կպահանջվի: Ընդ որում՝ գումարը բյուջեից կտրվի մեկ անգամ:

    Ինչպիսի՞ն է միջազգային փորձը: Արմեն Խաչատրյանը հիշեցնում  է՝ գրեթե  բոլոր զարգացած երկրներում ոստիկանությունը վերահսկում է  հեռախոսային խոսակցությունները առանց ԱԱԾ-ի թույլտվության միայն դատարանի վճռով: «Կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը դեմ չի լինի այս նախաձեռնությանը, քանի որ այն կթեթեւացնի նաև  կառույցի ծանրաբեռնվածությունը», ասաց Արմեն Խաչատրյանը:

    Իր առաջարկը պատգամավորը քննարկել է նաև ոստիկանության հետ:

    Ի դեպ, ոստիկանության հետ կապված օրենսդրական այլ նախաձեռնություններ պատգամավորի կողմից կլինեն:

    Սոնա Դավթյան

     


    scroll to top