Չորեքշաբթի , 13 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Ադրբեջանը 30 մլն եվրո էր հատկացրել ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու համար

Ադրբեջանը 30 մլն եվրո էր հատկացրել ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու համար

Ապրիլ 21, 2017 17:50 Լուրեր, Միջազգային A+ / A-

parliamentary-assembly

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Նախկին ադրբեջանցի դիվանագետ և այլախոհ Արիֆ Մամադովն ու ԵԽԽՎ Շվեդիայից պատգամավոր Թոբիաս Բիլստտյոմը The Guardian-ին պատմել են կաշառքների մասին, որն Ադրբեջանն առաջարկել է Խորհրդաժողովի պատգամավորներին:

Մամադովի  խոսքով՝ Ադրբեջանի  պատվիրակության տնօրինության տակ  է եղել 30 մլն եվրո՝ Եվրոպայի  խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պաշտոնական Բաքվի շահերի լոբբինգի  համար: «Այդ փողերը նախատեսված էին պատվիրակությունների անդամներին և ամբողջ ԵԽԽՎ-ին կաշառելու համար»,- նշել  է նա:

Շվեդ խորհրդարանականն իր հերթին պատմել  է, որ պատգամավորներից մեկն ասել է, որ իրեն կաշառք են առաջարկել քվեարկելու համար:

Բրիտանական թերթի հրապարակման մեջ նշվում է, որ թեև Եվրոպայի խորհուրդը մարտին կոռուպցիոն գործով հանդիպմանը կոչ էր արել անհապաղ քննություն սկսել, սակայն այդ հարցով վերջնական որոշում չի ընդունվել:

Նման թեմաներ

scroll to top