Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » 56 ջրակայուն ուսապարկ՝ առաջնագծին

    56 ջրակայուն ուսապարկ՝ առաջնագծին

    56 ջրակայուն ուսապարկ՝ առաջնագծին
    Օգոստոս 10, 2018 16:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Զինվորների համար գնվել է ևս 6 ջրակայուն ուսապարկ, և ամբողջ առաջին խմբաքանակը՝ 56 հատ, շուտով Լոս Անջելեսից կբերվի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է «Հանուն Հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:

    Նա Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունն իրենց հասարակական կազմակերպությանն է պատկանում. «Սա իրականացվում է մեր «Ազգ-բանակ-2018» ծրագրի շրջանակներում, Լոս Անջելեսը «ժամանակավոր հանգրվան» է, ապրանքներն այլ երկրներից են գնվել, տեղափոխվել Լոս Անջելես, հիմա էլ բերվելու են Հայաստանի Հանրապետություն, ու երկու շաբաթից, երբ Արցախի առաջնագծում սկսենք ծրագիրը՝ հատկացվելու է զորքին»,- նշեց Դավիթ Թորոսյանը:

    Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ամբողջ ընթացքում ամենօրյա ռեժիմով կտրվի ֆինանսական անվանական հաշվետվություն, իսկ զինվորներին փոխանցելուց հետո կտրվի նաև ֆոտո և վիդեո ռեպորտաժ։
    Ցանկացողները ևս կարող են մասնակցել դրամահավաքին՝ գումարը փոխանցելով անձամբ առձեռն տարբերակով և բանկային օնլայն փոխանցման այլ միջոցներով։
    4578 8900 0019 6558 Քարտային հաշիվ, Ինեկո բանկ Artur Azibekyan
    Idram 434278565 Davit Torosyan

    Նման թեմաներ

    scroll to top