Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » 6-րդ գումարման ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքը. Արամ Հարությունյանի հարցը չքննարկվեց

    6-րդ գումարման ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքը. Արամ Հարությունյանի հարցը չքննարկվեց

    6-րդ գումարման ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքը. Արամ Հարությունյանի հարցը չքննարկվեց
    Դեկտեմբեր 7, 2018 15:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    6-րդ գումարման Ազգային ժողովն այսօր գրանցված 9 պատգամավորով ավարտեց աշխատանքը։ Այդ մասին 14։00  ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

    Երևան Տոնավաճառ

    Միքայել Մելքումյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝  6-րդ գումարման Ազգային ժողովը կմտնի պատմություն` որպես հեղափոխական շրջանում իր պարտականությունները պատշաճ իրականացրած օրենսդիր մարմին։

    Հիշեցնենք`այս շաբաթ ԱԺ նիստերի օրակարգում պետք է քննարկվեր նաև Կաշառքի ու փողերի լվացման համար մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

    ԱԺ Կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ԱԺ–ի ամենօրյա աշխատանքը շարունակվեց մինչև 14։00, որից հետո նիստը վարողը ստիպված հայտարարում էր, որ նիստը չի կայացել։

     


    scroll to top