Գլխավոր Լուրեր 6-րդ վարչության «դիմակավոր» ջոկատը մտել է Սերժ Սարգսյանի մտերիմի ակումբ

6-րդ վարչության «դիմակավոր» ջոկատը մտել է Սերժ Սարգսյանի մտերիմի ակումբ

20
0

Araratnews.am-ի տեղեկություններով, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչության հատուկ նշանակության ջոկատը մեկ ժամ առաջ մտել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ  Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո) պատկանող «Յանս» ակումբ:

Մանրամասները կհայտնենք ավելի ուշ:

Հավելենք, որ վերջին օրերին ոստիկանության և ԱԱԾ հատուկ ջոկատայինները տարբեր գործողություններ են իրականացնում այս կամ այն օլիգարխներին պատկանող հիմնարկներում և տներում: