Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » 62 աշխատակից՝ գործազուրկ. ակցիա Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ (տեսանյութ)

    62 աշխատակից՝ գործազուրկ. ակցիա Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ (տեսանյութ)

    Հունիս 12, 2018 17:26 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Նոր Գեղի համայնքում Լուսակերտի տոհմային թռչնաբուծական Ֆաբրիկայի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է ավելի քան 62 աշխատակցի: Աշխատակիցները տեղյակ չեն, թե ո՛վ է հիմա գործադիր տնօրենը, ո՛վ է իրավաբանը եւ այլք։ «Աշխատանքից մարդիկ հեռացվել են առանց ծանուցագիր ստանալու եւ առանց հեռացման պատճառն իմանալու»,-  Araratnews.am-ին տեղեկացրեց ակցիայի մասնակից Արթուր Հովհաննեսյանը:

    Երևան Տոնավաճառ

    Այսօր առավոտյան ժամը 07:00-ից աշխատակիցները (արդեն նախկին եւ ներկա), համայնքի բնակիչները՝ մոտավորապես 150 հոգի, բողոքի ակցիա են անցկացրել ԼՏԹՖ-ի դիմաց։

    Ակցիայի ժամանակ տնօրենը պարզաբանումներ է տվել, բայց դա չի բավարարել մարդկանց: Հետո եկել է Կոտայքի նորանշանակ մարզպետը, որի հետ էլ սկսվել է քննարկումը: Քննարկման ժամանակ որոշվել է՝  4 օր ժամանակ  տալ, որպեսզի գործատուն ստեղծված իրավիճակի մասին հանդես գա հստակ հայտարարությամբ: «Ուրբաթ օրը պիտի կրկին հանդիպում լինի մարզպետարանում սեփականատերերի, մարզպետի ու աշխատակիցների հետ»,- մանրամասնեց Արթուր Հովհաննեսյանը:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան


    scroll to top