ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Երկար տարիների ընթացքում Իրանի մեծ ժողովուրդը ճնշումների է ենթարկվել: Այն սննդի և ազատության կարիք ունի: Մարդու իրավունքների խախտման հետ մեկտեղ՝ Իրանում թալանվել է նյութական հարստությունը: Եկել է փոփոխությունների ժամանակը», – գրել է նախագահը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես աջակցել է իրանցի ցուցարարներին, իսկ փոխնախագահ Մայք Փենսն ասել է, որ Վաշինգտոնը չի անտեսի բողոքի շարժումն Իրանում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմը պաշտոնապես աջակցել է իրանցի ցուցարարներին , իսկ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է, որ Վաշինգտոնը չի անտեսի Իրանի բողոքի շարժումը։