Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Մաքրում են գետերի և ջրանցքների հուները

    Մաքրում են գետերի և ջրանցքների հուները

    Մաքրում են գետերի և ջրանցքների հուները
    Մարտ 13, 2018 19:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի տարածքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում գործընթացը կծավալվի Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական նպատակը գարնանային տեղումների ընթացքում ջրի անարգել հոսքն ապահովելն է: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր: Երևանի քաղաքապետարանի կողմից ամենամյա, առանձին դեպքերում տարին մի քանի անգամ իրականացվող գետերի և ջրանցքների հուների մաքրման աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ այս կերպ ամռան ամիսներին հարակից թաղամասերում կկանխվի հնարավոր տհաճ հոտի առաջացումը:

    Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ տարատեսակ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական ու կենցաղային աղբ թափելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
    Ի դեպ, գետերի հուներին հարակից բնակելի թաղամասերի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ:

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
    և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top