Գլխավոր Արցախ 7 օր առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500...

7 օր առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

26
0

Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: