Գլխավոր Լուրեր 7 երկրի պատվիրակություն լքել է ԵԽԽՎ-ն

7 երկրի պատվիրակություն լքել է ԵԽԽՎ-ն

4
0

Ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո ԵԽԽՎ-ն լքել են 7 երկրների պատվիրակություններ՝ Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Սլովակիա, Էստոնիա եւ Վրաստան:

7 երկրի պատվիրակությունները նստաշրջանը լքել են այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները։

Պատվիրակությունները նշում են, որ ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումը հակասում է ԵԽ արժեքներին եւ կանոնադրությանը:

Ավելի ուշ Գերագույն ռադայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ Իրինա Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տվյալ տեքստն ու գրել, որ այն ստորագրել են 7 երկրների պատվիրակությունները: