Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Լուսանկարներում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե

    Լուսանկարներում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե

    Լուսանկարներում պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե
    Հուլիս 12, 2018 17:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման գործարք կատարած անձանց ինքնությունը։

     2018թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հանրապետության հրապարակում հափշտակել են քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են անձնագրեր, կանխիկ գումար, ոսկյա ականջօղեր, բանկային քարտ և այլ իրեր: Պարզվել է, որ նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք:

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

    Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

     Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու և նրանց մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top