Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած գյուղացիներին

    Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած գյուղացիներին

    Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած գյուղացիներին
    Օգոստոս 12, 2018 21:35 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։

    Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։

    Միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, և մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը։

    Այս մասին facebook սոցցանցի իր էջում գրում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

     

    Նման թեմաներ

    scroll to top