Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Լուրեր » 735 դիմում-բողոք Տարածքային կառավարման նախարարությանը

    735 դիմում-բողոք Տարածքային կառավարման նախարարությանը

    735 դիմում-բողոք Տարածքային կառավարման նախարարությանը
    Հուլիս 11, 2018 16:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

         ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացվող խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը մայիսի 18-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ստացել է շուրջ 735 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում են ստացել 207-ը, մասնակի դրական լուծում՝ 142-ը, դեռևս չլուծված են համարվում 225-ը, իսկ 161 դիմում գտնվում է ընթացքի մեջ։ Միաժամանակ անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:

         Դիմումները հիմնականում վերաբերվել են համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտ ու ճանապարհաշինության, սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության, փախստականների ու միգրացիայի, գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներին, ինչպես նաև աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերին։

         ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկատվության ազատության և մատչելիության սկզբունքին համաձայն և օրենքով սահմանված կարգով մշտապես ապահովում է նախարարության խնդիրներից բխող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման, դրանց ընթացք տալու և լուծումներ գտնելու աշխատանքները։  

         Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ պաշտոնական էլ.հասցեով (mta@mta.gov.am), փոստով (Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 3):

     

    Նման թեմաներ

    scroll to top