Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Որքան են տևում ամանորյա տոները տարբեր երկրներում

    Որքան են տևում ամանորյա տոները տարբեր երկրներում

    Որքան են տևում ամանորյա տոները տարբեր երկրներում
    Հունվար 8, 2019 13:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 1-ին Նոր տարին նշվում է  այն երկրներում, որոնք ապրում են Գրիգորյան օրացույցով, իսկ սա աշխարհի երկրների մեծ  մասն է: Սակայն ոչ  բոլորն են այդ տոնին նման նշանակություն տալիս, որքան ռուսաստանցիները: Ռուսները  սիրում են նոր տարին  և սիրում են այն նշել, դրա համար դա անում են 10 օր: Իսկ որքա՞ն են դրանք տևում աշխարհի  այլ  երկրներում:

    Չինաստան

    Չինաստանում Նոր տարին նշվում է  հունվարի 21-ից հետո առաջին նորալուսնին, և  այդ օրը ամեն տարի փոխվում է: Արևելյան օրացույցով Նոր տարին ընկնում է հունվարի 21-ի և  փետրվարի 21-ի միջակայքում: Չինաստանից զատ, այս կարգին են հետևում Կորեայում, Սինգապուրում, Վիետնամում, Մոնղոլիայում և Մալայզիայում: Կառավարությունը չինացիներին տրամադրում է 3 հանգստյան օր:

    Գերմանիա

    Գերմանիայում, ինչպես նաև ողջ Եվրոպայում, Սուրբ Ծնունդը ավելի մեծ հարգանքի է արժանի, քան Նոր տարին, ուստիև  գերմանացիները  հանգստանում են դեկտեմբերի 24-ին, 25-ին և  26-ին: Դեկտեմբերի 31-ին ոչ լրիվ աշխատանքային օր  է, հունվարի 1-ին հանգստան օր  է, իսկ հունվարի 2-ին գերմանացիները անցնում են աշխատանքի:

    ԱՄՆ

    ԱՄՆ-ում աշխատող բնակչությունը հանգստանում է միայն դեկտեմբերի 25-ին և 26-ին՝ Սուրբ Ծննդյան օրը: Ամանորյա արձակուրդի տևողությունը կախված  է նահանգից և  ձեռնարկությունից, հիմնականում  բնակչությունը հանգստանում է միայն հունվարի 1-ին: Սակայն բազմաթիվ նահանգներում գործում է արտարձակուրդի կուտակման համակարգը, որոնցից ամերիկացիները հիմնականում օգտվում են ամանորյա տոների ընթացքում:

    Բելառուս

    Իսկ այ Ռուսաստանի հարևան Բելառուսում ամանորյա արձակուրդ չկա: Կարմիրով օրացույցում նշված են միայն հունվարի 1-ը և 7-ը՝ Նոր տարին և  ուղղափառների Սուրբ Ծնունդը:

    Ուկրաինա

    Ուկրաինացիները նշում են Նոր տարին հունվարի 1-3-ը, իսկ հունվարի 4-ին աշխատանքի են դուրս գալիս: Հունվարի 7-10-ը ուկրաինացիները Սուրբ Ծննդյան առթիվ հանգստյան օրեր են ստանում:

    Իրան

    Նոր տարին Իրանում տոնում են մուսուլմանական օրացույցով՝ գարնան առաջին օրը, ինչը  համապատասխանում է մարտի 22-ին՝ ըստ մեր օրացույցի: Նոր տարին Իրանում կոչվում է  Նովրուզ:

    Ղազախստան

    Ղազախստանում նույնպես երկար չեն հանգստանում՝ հունվարի 1-2-ին և 7-ին, բացառությամբ այն դեպքերի, երբ տոնական օրերը համընկնում են հանգստյան օրերին: Այդժամ հանգստյան օրերի ժամանակացույցը տեղափոխվում է և ավելի  շատ  է ստացվում:

    Անգլիա

    Անգլիացիները նշում են և՛ Սուրբ Ծնունդը, և՛  Ամանորը: Այս երկրում տոները տևում են դեկտեմբերի 25-ից հունվարի 4-ը:

    Իտալիա

    Իտալիան կաթոլիկ  երկիր  է, ուստի ամանորյա տոները  սկսվում են դեկտեմբերի 25-ից և տևում և մինչև մկրտություն՝ հունվարի 6-ը: Ինչպես և  բազմաթիվ եվրոպական երկրներում, Սուրբ Ծնունդն ընդունված  է նշել ընտանեկան հարկի  տակ, իսկ Ամանորը՝  ընկերների  հետ և անզուսպ զվարճանալ:

    Իսպանիա

    Նույնկերպ  հանգստանում են նաև իսպանացիները: Դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը չի  աշխատում ոչ  մի կինոթատրոն, քանի  որ համարվում է, որ պետք է  տոնեն առանց բացառության բոլորը:

    Ադրբեջան

    2013-ից Ադրբեջանում հանգստանում են մի ամբողջ շաբաթ: Ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը:

    Իսրայել

    Իսրայելում եվրոպական Նոր տարին ընդհանրապես չեն տոնում, ուստիև դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը աշխատանքային օրեր են: Փոխարենը՝ հրեաները հանգստանում են եբրայական Նոր տարում, որը  շարժական տոն է և  լինում է սեպտեմբերին: Այն տոնելու համար հատկացվում է 2 օր:

    Բրազիլիա

    Ամանորը Բրազիլիայում ամառային տոն է, ուստի  տարվա այդ եղանակին երկրում տիրում է լողափնյա շրջանը: Սակայն բրազիլացիների մոտ հունվարի 1-ը պաշտոնապես համարվում է ոչ աշխատանքային օր, ինչից նրանք հաճույքով օգտվում են՝ աղմկոտ  երեկույթներ կազմակերպելով:


    Նման թեմաներ

    scroll to top