Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » ժամանց » Ամերիկյան նոր մեգաաստղը

    Ամերիկյան նոր մեգաաստղը

    Ամերիկյան նոր մեգաաստղը
    Փետրվար 8, 2019 10:58 ժամանց, Շոու-բիզ, Տեսանյութ A+ / A-

    17-ամյա ամերիկուհի Բիլլի Էյլիշը մոլորակի այն կողմում շռնդալից կարիերա է անում: Երիտասարդ կատարողն իր դեպրեսիվ երաժշտությամբ գերել է միլիոնավոր մարդկանց սրտերը, Youtube-ում նրա տեսահոլովակների դիտումները հասնում են մոտ 230 միլիոնի, իսկ Instagram-ում նա ունի 12 միլիոնից ավելի հետեւորդ:

    Բիլլին մեծացել է երաժիշտների ընտանիքում, դպրոց չի հաճախել, նրա ծնողները նախընտրել են տնային ուսուցումը: Մինչ 16 տարեկանը նա զբաղվել է պրոֆեսիոնալ պարով, սակայն ճակատագրական վնասվածքից հետո ստիպված է եղել թողնել պարը եւ արդեն երկու տարի է` զբաղվում է երգով: Առայժմ երգչուհին չունի որեւէ անձնական հարաբերություն:

    2018 թվականին BBC-ի երաժշտական հատվածը Բիլլի Էյլիշին ճանաչել է նոր սերնդի ամենահեռանկարային երգչուհիներից մեկը:

    Վերջին տեսահոլովակն Էյլիշը թողարկել է մեկ շաբաթ առաջ:


    Նման թեմաներ

    scroll to top