Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Որտե՞ղ էր թաքնվել Գյումրիում կորած աղջիկը. մանրամասներ

    Որտե՞ղ էր թաքնվել Գյումրիում կորած աղջիկը. մանրամասներ

    Որտե՞ղ էր թաքնվել Գյումրիում կորած աղջիկը. մանրամասներ
    Փետրվար 28, 2019 20:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գյումրիում որպես անհետ կորած  որոնվող 14 ամյա աղջկան ոստիկանները հայտնաբերել են ծանոթներից մեկի տանը:

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին որոնվող 14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել էր Գյումրիում:

    Sputnik Արմենիային Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ աղջիկն ինքը վկայություն է տվել այն մասին, որ իրեն ոչ մեկը չի առևանգել և իր հանդեպ բռնի ուժ  չի կիրառվել:

    «Նախապատրաստվում են նյութեր: Իրականացվելու է դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

    Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը: Նա փետրվարի 26-ին ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս էր եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:

    Read more: https://armeniasputnik.am/incidents/20190228/17546365/vortex-er-taknvel-gyumrium-korac-axjiky-shiraki-marzi-dataxazy-manramasner-e-patmel.html


    Նման թեմաներ

    scroll to top