Գլխավոր Լուրեր «Ժողովուրդ». Մալյան-«Ռեստարտ» միջադեպի հետքերով

«Ժողովուրդ». Մալյան-«Ռեստարտ» միջադեպի հետքերով

7
0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մի քանի հոգով հարձակվել էին ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա:

Մոտ 10 հոգով, բռնելով նրա ոտքերից, մի քանիսը` ձեռքից, փորձել էին տանել եւ գցել աղբամանը, սակայն իրավիճակին խառնվել են ոստիկանության աշխատակիցները, եւ Նարեկ Մալյանի բախտը բերել էր:

Ուշագրավն այն է, որ Նարեկ Մալյանը հրապարակել էր լուսանկար, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Բաց հասարակության հիմնադրամի կողմից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ:

Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է՝ խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը և բուհում գնումների գործընթացի մոնիտորինգին:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» նախորդ տարի մի քանի դրամաշնորհ է ստացել:

Թերթը գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե արդյոք «Սորոս հիմնադրամը» դրամաշնոր է տվել նախաձեռնությանը՝ Նարել Մալյանին աղբը գցելու համար` հաշվի առնելով այն, որ Նարեկ Մալյանը պայքարում է «Սորոսականների» դեմ:  Թեմայի շուրջ «Ժողովուրդ» թերթը զրուցել է նաեւ Նարեկ Մալյանի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում