Գլխավոր Լուրեր Ինչպես են փրկում Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ անողին (տեսանյութ)

Ինչպես են փրկում Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ անողին (տեսանյութ)

2
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին, երեկոյան, Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի, երբ փորձել է ինքնասպանություն գործել, նրա կյանքը փրկել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացու կյանքը փրկած ԱԱԾ աշխատակիցը Վարազդատ Գասպարյանն է եղել, ով վտանգելով իրեն կարողացել է փրկել այդ քաղաքացու կյանքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փրկում ինքնասպանության փորձ անող երիտասարդին: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ի երեկոյան: Ականատեսներից Արման Հայրապետյան անունով երիտասարդը NEWS.am–ին տեղեկացրեց, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ինքնասպանության փորձ կատարողին հետ պահել, եւ նկատել էին, անձը ոչ սթափ վիճակում էր։