Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Մարիոթ» հյուրանոցի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

    «Մարիոթ» հյուրանոցի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

    «Մարիոթ» հյուրանոցի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր
    Մայիս 11, 2019 10:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 03:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ բախվել «Kia Rio» (վարորդ՝ Հ.Վ.) և «Mercedes S221» մակնիշների (վարորդ՝ Վ.Հ.) ավտոմեքենաները:

    Փրկարարները փակել են «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:

    Շտապօգնության աշխատակիցները վարորդներին ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:


    Նման թեմաներ

    scroll to top