Գլխավոր Իրավական Դատարանը պահանջեց Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի ներկայությունը

Դատարանը պահանջեց Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի ներկայությունը

16
0

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ  պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահների՝  Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։

«Եթե ուզում եք երաշխավորությունը քննվի, ապա պետք է նրանց ներկայությունն ապահովել»,- հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Պաշտպանները նշեցին, որ իրենք կկապվեն Արցախ, հարցը քննարկելու համար, սակայն միևնույն ժամանակ պնդեցին, որ դատական նիստը շարունակվի: