Գլխավոր Քաղաքական Ինչո՞ւ է աղմկում նախկին իշխանությունը. Էդմոն Մարուքյան

Ինչո՞ւ է աղմկում նախկին իշխանությունը. Էդմոն Մարուքյան

32
0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ԱԱԾ-ի եւ ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու ԱԺ-ում ընդունված իրենց օրինագծի մասին:

Էդմոն Մարուքյանը պատահական չի համարել, որ նախկին իշխանության ներկայացուցիչները դեմ են այս օրինագծին, քանի որ հասկանում են՝  վարչապետը, նշանակելով իր թեկնածուին այդ պաշտոններում, կստանա ռեալ արդյունք:

Մարուքյանը հիշեցրել է՝ այն մարդիկ, որոնք այսօր ուժային կառույցներում են, առնչություն ունեն նախկին իշխանության հետ, չեն կարող «ուրանալ այն հացը», որը նախկինների հետ կերել են: «Հայկական կենցաղը խանգարում է դրան»,- ասել է խմբակցության ղեկավարը:

Մարուքյանի կարծիքով՝ այս օրինագծի 2-րդ եւ 3-րդ ընթերցումից հետո հնարավոր կլինի  պայքարել թալանչիների դեմ: Հակառակ դեպքում կլիներ այն, որ բոլորը գիտեն, թե ովքեր են թալանչիները, բայց նրանք ձերբակալված չեն, ավելին՝ հենց նրանք են աղմկում ամբողջ օրը, թե ինչու իրենք չեն բռնել:

Նա նաև հորդորել է նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ կողմ չխոսել այս օրինագծի մասին, քանի որ դրանով ավելի շատ օգնում են, որ այդ ծրագրին հանրային մեծ շրջանակներ աջակցեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ