Գլխավոր Լուրեր 84-ամյա կնոջ բերանը փակել են, սպանել

84-ամյա կնոջ բերանը փակել են, սպանել

2
0

Ապրիլի 6-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում միայնակ ապրող թոշակառու կինը հարազատների հեռախոսազանգերին չի արձագանքում, տան դուռն էլ փակ է: Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները բացել են բնակարանի դուռը:

Հյուրասենյակում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դին՝ բերանը կպչուն ժապավենով փակված:

Դիակի զննությամբ էլ հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ: Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով: Ոստիկանության և քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: