Գլխավոր Վերլուծական 88 պատգամավորն էլ միասնական լինել չեն կարող

88 պատգամավորն էլ միասնական լինել չեն կարող

44
0

Վերջին օրերին մամուլում հաճախակիացել են լուրերն այն մասին, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում տարակարծություններ կան, և որոշ պատգամավորներ ցանկանում են առանձնանալ և ստեղծել առանձին խմբակցություն:

Սա առաջին հայացքից գուցե թե սխալ մոտեցում է, որովհետև այսօր խորհրդարանում հայտնված յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համար պարտական է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանին: Գաղտնիք չէ, որ ոչ մեկը չէր հայտնվի խորհրդարանում և չէր ստանա վստահության այդչափ բարձր քվե, եթե նրանք չլինեին Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ. քաղաքացին ընտրելով այս կամ այն անհատին՝ վստահել է Փաշինյանին:

Այս ասպեկտով, բնական է, որ յուրաքանչյուր ընդվզում և հեռացում դիտվելու է որպես դավաճանություն: Բայց հարցին նայենք այլ՝ քաղաքական տեսանկյունից: Այստեղ պետք է արձանագրենք, որ 88 պատգամավորներ չեն կարող լինել միասնական և բոլոր հարցերում ունենալ մեկ կարծիք:

Այս հեղափոխությունն էլ, ուշ թե շուտ, կունենա իր ԱԺՄ-ն՝ իր «վազգենմանուկյանով» և «արշակսադոյանով: Նման երևույթները բնորոշ են հեղափոխություններին:

Ընդվզումների և սեփական օրակարգը թելադրելու պատճառներից, եթե կուզեք՝ հետևանքներից մեկն էլ այն է, որ այսօր ՀՀ քաղաքական դաշտում գործում է բացարձակ ազատություն: Եթե նախկինում՝ ՀՀԿ-ի օրոք որևէ ՀՀԿ-ական բարձրաձայն դեմ արտահայտվեր իշխող ուժի կամ Սարգսյանի բերած որևէ նախագծի, նրան առնվազն կհեռացնեին կուսակցությունից կամ կդատեին որևէ հոդվածով, հիմա՝ նոր Հայաստանում կա ժողովրդավարություն, և յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անելիքները:

Նկատենք նաև, որ առանձնացողները մեծ օգուտ կբերեն նաև Փաշինյանին՝ ցույց տալով, թե ում չի կարելի թիմում ընտրել:

Եթե առաջիկայում տարանջատումներ և առանձնացումներ լինեն, դրանից չի կարելի եզրակացնել, որ իշխող ուժը պառակտվել է, և հնարավոր է հների վերադարձը:

Այս ամենը խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ Հայաստանում լճացած քաղաքական կյանքը նորից աշխուժանում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ