Գլխավոր Իրավական Կենդանիներին կապելու և ասֆալտով քարշ տալու հրապարակման վերաբերյալ Ոստիկանության պարզաբանումը

Կենդանիներին կապելու և ասֆալտով քարշ տալու հրապարակման վերաբերյալ Ոստիկանության պարզաբանումը

307
0

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել.

«Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ 

Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք  Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բերբերյանը «Մենք և մեր Կենդանիները» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենան վարելով շանը վզակապով վազեցնում փողոցով: