Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » 911 ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցելու համար

    911 ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցելու համար

    911 ծառայության աշխատակիցները վերապատրաստվում են՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցելու համար
    Հուլիս 15, 2019 16:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցության շրջանակներում վերապատրաստվում են Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները: Այսուհետև 911 թեժ գիծը կկարողանա ընդունել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր, ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

    Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:

    Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ու դրան վերաբերող ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև՝ խոցելի խմբերի նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ արձագանքման մեխանիզմները՝ իրավական տեսանկյունից։

    Դասընթացներն իրականացվում են 2 փուլով: Դրանք անցկացվում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


    Նման թեմաներ

    scroll to top