Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » editorial » 9:30` աշխատանքի տեղը մարդ չկա. Կարապետյանի հանձնարարականը

9:30` աշխատանքի տեղը մարդ չկա. Կարապետյանի հանձնարարականը

Ապրիլ 20, 2017 11:35 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

Karen

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր  միջհամայնքային եւ մարզային նշանակության ճանապարհներին: «Նշել ենք բազմիցս, որ ՀՀ բնակավայրերի ճանապարհային եւ տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն եւ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացման աշխատանքների անհապաղ իրականացումը»,- ասաց Կարեն Կարապետյանը, հավելելով, որ վերջերս այս թեմայով քննարկում են անցկացրել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն իրենց այցի ընթացքում:

Հաշվի առնելով խնդրի  կարեւորությունը՝ Կարապետյանը հանձնարարեց. «Առաջինը՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական ճանապարհների, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ»,- հանձնարարեց վարչապետը:

Նա նաեւ հանձնարարեց գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրերի գործողությունը, եւ 5-10 տարի երկարաձգելու, ինչպես նաեւ մրցույթների կազմակերպման ոլորտներում կապալառու կազմակերպությունների միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: «Երկրորդ. մարզպետներին՝ երկշաբաթյա ժամկետում՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն տրամադրել տեղեկատվություն հանրապետությունում առկա  բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ եւ հարակից խոշոր քաղաքների ուղեւորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի»,- ասաց վարչապետը:

Բացի այդ, նա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մինչեւ հունիսի 1-ը մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի տեխնիկական առաջադրանքը: Միեւնույն   ժամանակ նախարարին հանձնարարվեց վերահսկել կատարվող աշխատանքները, հատուկ ուշադրություն դարձնել  ճանապարհային նշաններին: «Բազմիցս այցերի  ժամանակ 9:30՝  աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30՝  մարդ չկա»,- նկատեց  վարչապետը:

scroll to top