Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » 99-ամյա մանկավարժի խորհուրդը՝ շփվել հաճելի մարդկանց հետ

    99-ամյա մանկավարժի խորհուրդը՝ շփվել հաճելի մարդկանց հետ

    99-ամյա մանկավարժի խորհուրդը՝ շփվել հաճելի մարդկանց հետ
    Մարտ 13, 2018 20:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

     ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը մարտի 13-ին այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց,  շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա Մարիա Տոնոյանին, տոնական միամսյակի կապակցությամբ:

    Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է:  Նա 80 տարի դասավանդում է հարմոնիա առարկան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

    Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում: Նա իր խորհին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ  փոխանցել է իր աշակերտներին:

    Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության  համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ և գնահատել գեղեցիկը:

    Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

     

    Նման թեմաներ

    scroll to top