Գլխավոր Սպորտ Մեսսին շրջանցեց Ռոնալդուին

Մեսսին շրջանցեց Ռոնալդուին

14
0

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբային մակարդակով գոլերի քանակով գերազանցել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Actu Foot-ը: Այս մասին գրում է ArmSport.am-ը:

Իսպանական Պրիմերայի 11-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վալյադոլիդին» և հաղթեց 5-1 հաշվով: Մեսսին դարձավ դուբլի հեղինակ և կատարեց 2 արդյունավետ փոխանցում ։

Այսպիսով, Լիոնել Մեսսին իր 608-րդ գոլն է խփել ակումբային մակարդակում։ Դրա համար արգենտինացուն անհրաժեշտ եղավ 695 հանդիպում։ Կրիշտիանու Ռոնալդուն 813 խաղում խփել է 606 գոլ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ