Շաբաթ , 22 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
25°
Home » Լուրեր » Ա՛յ ՀՀԿ ախպերներ ջան. Սարգսյանը հեգնեց ՀՀԿ-ին

Ա՛յ ՀՀԿ ախպերներ ջան. Սարգսյանը հեգնեց ՀՀԿ-ին

Մայիս 19, 2017 15:17 Լուրեր, Քաղաքական A+ / A-

01010

«ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկմանը իր առաջին ելույթն ունեցավ «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով նշեց, որ ելույթն իրավական չէ, այլ քաղաքական:

Սարգսյանը հայտարարեց, թե ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը «Ելքին» չտալ  պատվիրված է: «Եթե պատվերը դնեինք` 6-ը լինի, կհիմնավորեին` սա է ճիշտ»,- ասաց նա, հավելելով, որ իշխանության տեսակետը ներկայացնող զեկուցող Թովմասյանի հետ ընդհանուր առմամբ համաձայն է, որ ԱԺ-ում կլինեն, թե չէ` մարդու իրավունքների համար պայքարել ու պայքարելու են, և այստեղ երկու տեսակետ լինել չի կարող:

Արամ Սարգսյանը նշեց, որ Մարուքյանի հարցադրմանը, թե ինչու 9 հանձնաժողով մնա, եթե ոչ 8, ՀՀԿ-ի արձագանքը հիմնավորեց, որ դա քաղաքական որոշում է: «Ես ուզում եմ հասկանալ. լավ, նախագահը ձերն է, ԱԺ նախագահը, վարչապետը, դատախազությունը ձերն են, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, որ մարդու իրավունքների հանձնաժողովը «Ելքինը» լինի, ի՞նչն է խանգարում, որ ՄԻՊ-ն իրենը լինի»,- ասաց նա:

Սարգսյանի  խոսքով` որևէ խնդիր չկա, և պետք էլ չի հիմնավորել, որ եթե խելոք պահեք, կտեսնենք` տա՞նք, թե՞ չէ: «Բա ասում էիք, որ սա նոր խորհրդարան է, նոր հիմքեր ու տրադիցիաներ պետք է դնենք, որ ախպոր պես պետք է աշխատենք: Ա՛յ ՀՀԿ ախպերներ ջան, ձեր նախագահն էլ էր էդ ասում, որ փոքրամասնության կարծիքը լսել է պետք: Ասում եք, չէ՞, մենք շատ ենք, շատ պետք է գնանք: Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի ասած` դոմփելով գնում եք, է հետո՞, ի՞նչ եք ստանալու էդ դոմփելուց, ի՞նչ եք տալու երկրին, ինչ-որ բա՞ն եք փոխելու»,- ասաց նա և նշեց, թե ամեն ինչ անում են, որ հիմնավորեն, քանի որ մեծամասնություն են, մտածելով, թե մնացածն անելիք չունեն:

«Էդ էդպես չի. եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս` հիմքը վատ է լցված, 10 հազար դրամ ընտրակաշառքներով, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում վատ է լինելու: Կոչ եմ անում, որ նայեք, որ իսկապես ՄԻՊ-ը «Ելքին» տալով, այնտեղ ներկայացված իրավաբան ներկայացուցիչներին լավ իմանալով, Հայաստանն այդ ոլորտում կունենա լուրջ առաջընթաց: Էս էն թեման է, որը կբարձրաձայնվի աշխարհով մեկ, հանրության մեջ: Կանեք` ապրեք, չե՞ք անի` մենք միևնույն է, մեր գործն անելու ենք»,- եզրափակեց նա:

122488199673267500288781848048447njpg
scroll to top