Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԱԱԾ-ն՝ Բագրատաշենի անցակետի իրավիճակի մասին

    ԱԱԾ-ն՝ Բագրատաշենի անցակետի իրավիճակի մասին

    ԱԱԾ-ն՝ Բագրատաշենի անցակետի իրավիճակի մասին
    Մայիս 22, 2019 12:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բագրատաշենի մաքսատանն արդեն 5-րդ օրն է՝ լարված իրավիճակ է։ Պատճառը Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով բերված ապրանքներն են, որոնք մաքսատանը խառնվել են իրար։

    Հինգերորդ օրն է, որ առևտրականները գիշերում են մաքսակետի անգարում, և նրանց հսկում են ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները։

    Առևտրականները պնդում են, որ իրենց ապրանքները մաքսազերծված են, թղթերը կան, բայց իրենց անհայտ պատճառներով պահում են անգարում։

    Araratnews.am-ը խոսեց ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում անցակետում։

    «Քննություն է տարվում, հետագայում կպարզաբանենք»,- նշեց Գալստյանը։

    Դիտարկմանը՝ ինչո՞ւ են ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները 5 օր հսկում առևտրականներին, ԱԱԾ խոսնակը պատասխանեց․ «Այս պահին փոխանցելու տեղեկատվություն չունենք, հետո ավելի մանրամասն կպարզաբանենք»։


    scroll to top