Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԱԱԾ. փոխհատուցման գործընթացը սկսված է. «Ժողովուրդ»

    ԱԱԾ. փոխհատուցման գործընթացը սկսված է. «Ժողովուրդ»

    ԱԱԾ. փոխհատուցման գործընթացը սկսված է. «Ժողովուրդ»
    Մայիս 31, 2018 13:15 Լուրեր A+ / A-

    «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից հետաքրքրվեց, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ասել էր, որ իր մոտեցումը հետեւյալն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն այդ գումարները, եւ դեռ ավելին՝ այդ մասին հայտարարել է նաեւ վարչապետը։ Ինչ փուլում է ԱԱԾ պետի կողմից մատնանշված գումարները վերադարձնելու գործընթացը, եւ, առհասարակ, գումարներ վերադարձվե՞լ են այս ընթացքում, թե՞ ոչ, ի պատասխան՝ հայտնեցին. «Պետությանը հասցված վնասների փոխհատուցման գործընթացը սկսված է. այն ենթադրում է մասնագիտական հաշվարկ եւ եզրակացություններ, ինչը որոշակի ժամանակ կպահանջի։ Այսինքն՝ գործընթացը սկսված է, բայց դեռ գումարներ չեն փոխհատուցվել»։ Այսինքն՝ այս փուլում Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է հաշվարկ, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրենը, կալանավորված մյուս անձինք, ինչպես նաեւ մյուս ընկերությունների կողմից իրականացված բացահայտումների գործով պետությանը ինչքան վնաս է հասցվել, եւ կկայացվի ակտ։ Այս գործընթացից հետո կայացված ակտը կներկայացվի կալանավորվածներին, եւ եթե վերջիններս ընդունեն, որ իրավապահների կողմից կատարված փորձաքննության արդյունքում ճիշտ ակտ է կայացվել, եւ իրենք պատրաստ են փոխհատուցել այդ վնասը, ապա նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը կդադարեցվի։ Չի բացառվում, որ այս գործընթացի արդյունքում կալանավորվածները համաձայն չլինեն իրենց ներկայացված գումարի չափի հետ եւ բողոքարկեն՝ փորձելով պակասեցնել գումարի չափը։ Ինչեւէ, բոլոր դեպքերում, եթե փոխհատուցեն, ապա վերոնշյալ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ եթե ոչ, ապա քրեական հետապնդումը կշարունակվի կալանքի տեսքով:

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top