Գլխավոր Իրավական ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը մասնակցել է ապագա կուրսանտների երդման արարողությանը

ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը մասնակցել է ապագա կուրսանտների երդման արարողությանը

10
0

Անվտանգության մարմինների թանգարանում տեղի ունեցավ  ս.թ. սեպտեմբերից ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մեկնող, ԱԱԾ ընդունված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինծառայողների հարազատները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ -ի մամուլի ծառայությունից:

ԱԱԾ տնօրենը, շնորհավորելով զինծառայողներին՝  ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեծ բանակը համալրելու կապակցությամբ, հիշեցրեց նրանց Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված ԱԱԾ աշխատակցի պատվաբեր և պատասխանատու ծառայության մասին:

Ա.Վանեցյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև զինծառայողների ծնողներին՝  Հայրենիքի արժանի զավակներ դաստիարակելու համար: