Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Աբովյան քաղաքի` Հանրապետության 20 շենքի բնակիչները բարձրաձայնում են

    Աբովյան քաղաքի` Հանրապետության 20 շենքի բնակիչները բարձրաձայնում են

    Աբովյան քաղաքի` Հանրապետության 20 շենքի բնակիչները բարձրաձայնում են
    Մայիս 16, 2018 16:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աբովյան քաղաքի` Հանրապետության 20 շենքի բնակիչներս խնդրում ենք բոլոր հանրային լրատվամիջոցների ուշադրությունը հետևալ խնդրին: Աբովյան քաղաքի կենտրոնում գտնվող 20 շենքի բակը, որը հանդիսանում է այգի և խաղահրապարակ, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում շենքի բնակիչներն ու երեխաները, ինչպես նաև քաղաքի այլ բնակիչներ ևս իրենց հանգիստը անցկացնում են այս այգում, քանի որ այգին գտնվում է քաղաքի կենտրոնում: Մենք այս խնդրի լուսաբանմամբ դիմում ենք Ձեզ, քանի որ մինչև այդ` փետրվար ամսի 21-ին դիմել ենք քաղաքապետին, որ ցանկանում ենք շենքի բնակիչների միջոցներով բարեկարգել այգին:

    Սակայն քաղաքապետի կողմից մինչ այժմ չկա որևիցե պատասխան, ավելին, այդ ժամանակահատվածում գիշերով ջարդվել են եղած նստարաններն, ու բնակիչների կողմից տնկված տնկիները հանվել են: Այս փաստերը և բնակիչներին հասած տեղեկություները խիստ կասկածի առիթ են տալիս, որ այգին փորձելու են վերածել շինհրապարակի:

    Նման թեմաներ

    scroll to top