Գլխավոր Լուրեր Աբովյան փողոցում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է. Հակոբ Կարապետյան

Աբովյան փողոցում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է. Հակոբ Կարապետյան

3
0

Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– գրել է նա: