Գլխավոր Լուրեր Աբովյանում այսօր քաղաքապետ են ընտրում

Աբովյանում այսօր քաղաքապետ են ընտրում

9
0

Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Աբովյանում ընտրելու իրավունք ունեցող 44600 քաղաքացիներն իրենց ընտրությունը կկատարեն 27 տեղամասերում:

Քարոզարշավի ընթացքում պայքարն առավելապես ընթացել է թեկնածուներից երկուսի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի, ով Կոտայքի մարզպետարանի ֆինանսական ու Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է ու գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև: Ընդհանուր առաջադրվել են 5 թեկնածուներ: