Գլխավոր Լուրեր Աչք չենք փակելու. Արսեն Թորոսյան

Աչք չենք փակելու. Արսեն Թորոսյան

1
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, բոլորս էլ գիտենք, որ հունիսի 1-ը Երեխանրի իրավունքների պաշտպապնության օրն է։ Այսօր մենք բարձրաձայնում ենք այն ամենի մասին, ինչ 365 օր անում ենք ու պարտավոր ենք անել մեր երեխաների համար։

Պարտավորություններն անշուշտ տարբեր են՝ ծնողական, պետական հոգածության, բարեկեցիկ միջավայր ստեղծելու և անհոգ մանկություն ապահովելու առումով։

Ես՝ որպես առողջապահության նախարար, հանձնառություն են վերցրել երեխաների առողջության պահպանման համար, ինչը, իհարկե, քիչ ջանքեր չի պահանջում։

Երեխաների հիվանդությունների վիճակագրությունը և ամեն կոնկրետ դեպք լուրջ ազդանշան է՝ վերանայելու նրանց առնչվող առողջապահական տարբեր մոտեցումները։

Մոր ու մանկան առողջության պահպանումն առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է։ 2018-ին, հաջողվել է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանում մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր ցուցանիշի։

Այս տարի ընդլայնվել է երեխաների համար նախատեսված բժշկական անվճար ծառայությունների ցանկը։

Անչափ կարևորում եմ նաև վաղ տարիքից առողջ կենսակերպ դաստիարակելու մեր ջանքերը՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի ծխից ազատ միջավայր․ սրանք առողջ սերունդ ունենալու գրավականն են։

Միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահում հատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները։

Մանկական տրավմատիզմը նվազեցնելու նպատակով ակտիվ մասնակցել ենք երեխաներին մեքենաներում քարսիթով տեղափոխելու կարգավորմանը։

Աչք չենք փակելու ոչ մի բանի առաջ և շարունակելու ենք մեր երեխաների մասին հոգ տանել՝ ստեղծելով նրանց համար կայուն ու ապահով երկիր։

Կրկին ու կրկին շնորհավորելով երեխաներին՝ նրանց մաղթում եմ այսօր լավ ու պայծառ օր։

 

Հարգանքով՝ Արսեն Թորոսյան