Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Բլոգ » Ադրբեջան այցելած հայ բլոգեր Վլադին սպառնում են

    Ադրբեջան այցելած հայ բլոգեր Վլադին սպառնում են

    Ադրբեջան այցելած հայ բլոգեր Վլադին սպառնում են
    Հուլիս 11, 2018 13:00 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադը, ով մեկ շաբաթ առաջ իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ, հայտնել է, որ սպառնալիքներ է ստանում:

    Երևան Տոնավաճառ

    Այս մասին իր յութուբյան էջում տեղադրած տեսաուղերձի միջոցով հայտնում է բլոգերը:

     Բելառուսական անձնագրով Ադրբեջան անցած հայկական արմատներով բլոգերը խնդրել է տարածել տեսանյութը և այդպիսով օգնել իրեն:

    «Ինչպես սպասվում էր, իրավիճակը անկայուն է: Տարածեք տեսանյութը, տարածեք իմ մասին տեղեկություն: Միայն այդ ճանապարհով ես կկարողանամ անվտանգ լինել»,-նշել է բլոգերը:

    Բլոգեր Վլադը նշել է նաև, որ ցանկանում է, որպեսզի պարզ լինի իր այցի նպատակն Ադրբեջան:

    Բլոգերը գրել է, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:

    «Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,-ասել է բլոգերը:

    «Ես Ադրբեջան խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այցելում եմ այլ երկրներ: Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,-հավելել է նա:

    Բլոգեր Վլադը հայտարարել է, որ ինքը զուտ բլոգեր է և տեսանյութերը նկարում է միայն իր ալիքի համար:

    «Ես 23 տարեկան տղա եմ տեսախցիկով, ոչ ավելին, երբեք առաջարկ չեմ ստացել ինչ-որ բան գնելու կամ վաճառելու համար»,-ասել է նա:

    Բլոգերը ընդգծել է նաև, որ զբոսաշրջիկի նկատմամբ այն ագրեսիան ու թշնամանքը, որին ականատես է եղել Ադրբեջանում, չի տեսել որևէ այլ երկրում, և բնական է, որ ինքը նման արձագանք է տվել այդ ամենին:

    «Քաղաքական հետապնդման է ենթարկվում մի մարդ, ով երբեք կապ չի ունեցել քաղաքականության հետ: Հետապնդումն իրականացվում է մի տարածաշրջան այցի համար, որի կարգավիճակի հարցում չեն կարողանում համաձայնության գալ հենց քաղաքական գործիչները»,- ասել է բլոգերը՝ նշելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն անօրինական են:


    Նման թեմաներ

    scroll to top