Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է սպառնալիքներ ստանալու մասին

    Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է սպառնալիքներ ստանալու մասին

    Հուլիս 12, 2018 21:38 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը տեսաուղերձ է հրապարակել YouTube-ի իր էջում՝ հայտնելով, որ ստանում է բազմաթիվ սպառնալիքներ:

    «Ինչպես և կանխատեսվում էր, իրավիճակը, մեղմ ասած, «անկայուն է»: Տարածեք տեսանյութը, տարածեք իմ մասին տեղեկություն: Միայն այդպես ես կկարողանամ անվտանգության մեջ լինել»,- գրել է նա տեսանյութն ուղեկցող տեքստում:

    Նա նշել է, որ ցանկանում է, որ պարզ դառնա Ադրբեջան իր այցի նպատակը՝ նա այցը կատարել է որպես զբոսաշրջիկ, և չի այցելել այդ երկիր կանխամտածված ատելությամբ:

    «Ես երկիր խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այլ երկրներ, ուր գնում եմ: Տեսանյութում նշվում էր, որ իմ այցի նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Չգիտես ինչու, շատերը ոչ մի լավ բան չտեսան դրանում: Բոլորը միայն բացասական բան տեսան՝ չնայած ես նկարահանել եմ մարդկանց, ովքեր իրենց տանն են ինձ հյուրընկալել, հաց են տվել, օգնել են ճանապարհ գնալ…»,- ասել է բլոգերը:

    Նման թեմաներ

    scroll to top