Շաբաթ , 29 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
°
Home » editorial » Ադրբեջանական բանակն անզոր է. Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար

Ադրբեջանական բանակն անզոր է. Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար

Հունվար 6, 2017 21:49 editorial, Լուրեր A+ / A-

3715

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն ասել է. «Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»:

artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ նախկին փոխնախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաև պաշտպանությա նախարարության անզորության հետ: Սադիգովը մասնավորապես հայտարարել է. «Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է և դրա հետ մեկտեղ սա նաև խայտառակություն է ռազմական իրականության մեջ:

Այս փաստի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում գնդի հրամանատարը ՊՆ-ի առջև, իսկ ՊՆ-ն էլ՝ գերագույն հրամանատարի»: Նա նաև նշել է այն զարմանալի փաստը, որ ՊՆ-ն հանգստյան օրերին չի նշում հրադադարի ռեժիմի խախտման մասին: «Ի՞նչ է, այդ օրերին այն չե՞ն խախտում»,- հավելել է Սադիգովը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top