Գլխավոր ժամանց Ադրբեջանական ֆիլմի մասին լուրերը կեղծ են

Ադրբեջանական ֆիլմի մասին լուրերը կեղծ են

4
0

Համացանցում շրջանառվող այն տեղեկությունը, թե «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում այսօր պետք է ցուցադրվի ադրբեջանական ֆիլմ, չի համապատասխանում իրականությանը։ Armlur.am-ի հայտնած տեղեկությամբ՝ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի գրասենյակի «Մոլոկաններ» ֆիլմն ամբողջությամբ նվիրված է ազգային փոքրամասնություն հանդիսացող մոլոկաններին, ֆիլմի ռեժիսորն է ազգությամբ կալմիկ, ՌԴ քաղաքացի Սագլարա Տյուրբեևան։

Նշենք, որ ֆիլմը նկարահանված չէ որևէ պետական ֆինանսավորմամբ և ամբողջությամբ ապաքաղաքական է և Ադրբեջանի հետ առնչվում է այնքանով, որ նկարահանումները կատարվել են ադրբեջանական գյուղում: