Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետ նշված հասցեում չի եղել

    Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետ նշված հասցեում չի եղել

    Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետ նշված հասցեում չի եղել
    Դեկտեմբեր 6, 2017 19:28 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    «Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում:

    Քանի որ հրապարակման մեջ նշված չէր, թե որ հասցեում գտնվող իրացման կետից է ձեռք բերվել նշված կոնֆետը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կապ է հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն և այցելել Երևանի Մառի 13/3 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Սամվել Ղարիբյանի խանութ: Այնտեղ իրացվել են հիմնականում տեղական արտադրության կոնֆետներ, ադրբեջանական կոնֆետ չի եղել: Հարակից տարածքի վաճառակետերում նույնպես որևէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել: Հավելենք նաև, որ ՍԱՊԾ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում ադրբեջանական սննդամթերք չի ներմուծվում հանրապետություն:

    Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սպառողներին խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել նախ Ծառայության «Թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել և ապահովել ահազանգի հասցեականությունը:

    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

    Աղբյուրը՝ snund.am

    Նման թեմաներ

    scroll to top