Գլխավոր Լուրեր Ադրբեջանական պատմվածքների հետ ի՞նչ կապ ունեն ՀՅԴ նախկին նախարարները

Ադրբեջանական պատմվածքների հետ ի՞նչ կապ ունեն ՀՅԴ նախկին նախարարները

7
0

Araratnews.am-ն այսօր հրապարակել է կրթության եւ գիտության նախարարության պարզաբանումը «ադրբեջանական պատմվածքների» ժողովածուի մասին, ըստ որի՝ «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում  2008 թ. ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են «Դասղեկի ձեռնարկը» և «Մանկական պատմվածքների ժողովածուն»: Ապա այն վերահրատարակվել է 2016-ին՝ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների  գծով գերագույն  հանձնակատարի ներկայացուցչության կողմից, իսկ 2019-ին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից:

Հիշեցնենք՝ սոցցանցերում մեծ արձագանք է գտել «ադրբեջանական  պատմվածքների» ժողովածուն, որը բաժանվել է երեխաներին:

2008-ին ԿԳ նախարար եղել է ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը, որին մի քանի հարց ուղղեց Araratnews.am-ը: Լեւոն Մկրտչյանը, որը տեղյակ էր աղմուկից, ասաց.  «Ես պաշտոնավարել եմ մինչև 2008 թվականի հունիսը: Իսկ դա ստորագրվել է 2008 թվականի օգոստոսին: Ես ինչպե՞ս կարող էի նման բան անել: Ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը»:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետո ոլորտը ղեկավարել է ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը:

Կապ հաստատեցինք նաև Սպարտակ Սեյրանյանի հետ, որն ընդհանրապես աղմուկից տեղյակ չէր, իսկ երբ հակիրճ ներկայացրինք՝ ինչ է, ասաց՝ չի հիշում նման բան, ապա խնդրեց ավելի ուշ զանգահարել:

Սոնա Դավթյան