Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

    Ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

    Ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
    Սեպտեմբեր 14, 2018 12:54 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ   ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու սեպտեմբերի 17-22-ը, այս մասին  հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

    Զորավարժություններում ներգրավվելու են շուրջ 20 հազար զինծառայողներ, ավելի քան 20 միավոր տանկեր և այլ ծանր տեխնիկա, 120 միավոր հրթիռահրետանային կայանքներ, 20 միավոր մարտական ավիացիա։ Աղբյուրը հաղորդում է,  որ զորավարժությունների ժամանակ կիրառվելու են ադրբեջանական բանակի կողմից վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունները։

    Զորավարժությունների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ որպես հակառակորդ նշված է «Հայաստան», մինչդեռ նախկինում կիրառվում էր «պայմանական հակառակորդ» տերմինը:

    Նման թեմաներ

    scroll to top