Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 637.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Ադրբեջանական զորախաղերը տարբեր սցենարներ են մշակում (տեսանյութ)

Ադրբեջանական զորախաղերը տարբեր սցենարներ են մշակում (տեսանյութ)

Հունիս 19, 2017 14:14 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

Զորախաղերը միայն ցուցադրական բան չեն, դրանք փորձեր են, նրանք տարբեր սցենարներ են մշակում: Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը` անդրադառնալով վերջին ամիսներին կազմակերպված ադրբեջանական և թուրքական զորավարժություններին. «Հետաքրքիր է, որ Վրաստանին են ուզում անընդհատ ներգրավել, Վրաստանը ոնց որ թե ստիպված մասնակցում է այդ խաղերին»:

Վովա Վարդանովի կարծիքով` ստեղծված իրավիճակում մենք պետք է պատրաստենք ոչ միայն բանակը, այլ նաև հասարակությանը. «Օրինակ` բանակում նորմալ պատրաստություն են տեսնում` զորքը, շտաբը, որպեսզի այդ տարածքները հետ վերցնենք, բայց ոչ մի աշխատանք չի տարվում հասարակության մեջ ո՛չ պետական մարմինների կողմից, ո՛չ էլ ՀԿ-ների, չկա ոչ մի տեսանելի աշխատանք,  ու հասարակությունը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պաշտպանական մարտերի կողմնակից է մնում, իսկ հարձակողական մարտերը թույլ կտան իրավիճակը կտրուկ փոխել»,- նշեց նա և ընդգծեց, որ այսօր թուրքերը բավականին լավ պատրաստում են իրենց զինվորականներին: Նույնը նաև մենք պետք է անենք. «Մրցավազքը պետք է լինի ոչ թե սպառազինության մեջ, այլ զինվորականների և հասարակության որակը բարձրացնելու մեջ»:

Մանրամասները` տեսանյութում:

Նման թեմաներ

scroll to top