Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ադրբեջանցի է ՀՀ պետական սահմանը հատել

    Ադրբեջանցի է ՀՀ պետական սահմանը հատել

    Ադրբեջանցի է ՀՀ պետական սահմանը հատել
    Մարտ 16, 2019 11:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

    «Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- ասված է գրառման մեջ:


    scroll to top