Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ադրբեջանցի լրագրողին դատապարտեցին ութ տարվա ազատազրկման

    Ադրբեջանցի լրագրողին դատապարտեցին ութ տարվա ազատազրկման

    Ադրբեջանցի լրագրողին դատապարտեցին ութ տարվա ազատազրկման
    Հունվար 12, 2018 23:43 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Հայտնի ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվեց ութ տարվա ազատազրկման` մեղադրվելով սահմանն անօրինական հատելու մեջ: Լրագրողի կոլեգաներն ու բարեկամները կարծում են, որ լրագրողին գերեվարել են Վրաստանում և տարել Ադրբեջան: Լրագրողը վերջին երկու տարում բնակվում էր Վրաստանում, նրա գործը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում:

    Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք,  ծեծել,  կապել աչքերը և տեղափոխել  Ադրբեջան: Լրագրողը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կապ ունեն այս ամենում և Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա։

    Վերջինիս փաստաբան Նեմաթ Քերիմլին նշել է, որ դատարանում լրագրողի աջակիցները որպես բողոքի նշան դատավճիռը հայտարարելուց հետո երգել են Ադրբեջանի հիմնը։

     

    Նման թեմաներ

    scroll to top